AM
9 Նոյեմբեր 2012 - 06:18 AMT

Ջրծաղիկից մահացած զինվորի գործով վկաների հարցաքննությունը տեղի կունենա այսօր

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:

Նախորդ դատական նիստի ընթացքում հարցաքննվել են զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի բժիշկ Արմինե Սերոբյանը, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մեծահասակների 9-րդ բաժնի վարիչ Մելանյա Շմավոնյանը, բժիշկ համաճարակաբան Գայանե Կարապետյանը, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Վահան Գևորգյանը:

Գործով մյուս վկաների հարցաքննությունը նախատեսված է այսօր:

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում՝ ջրծաղիկ հիվանդությունից:

Մինաս Մկրտչյանին և Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ: