AM
9 Նոյեմբեր 2012 - 08:24 AMT

Ոսկեհատ գյուղի բնակիչը փորձել է ինքնահրկիզվել

Նոյեմբերի 8-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ փրկարարները տեղում պարզել են, որ Ոսկեհատ գյուղի բնակիչ` 1967 թ. ծնված Հովհաննես Վարդանյանը իր տան բակում ինքնահրկիզվել է:

Տուժածը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ նրա առողջական վիճակը միջին ծանրության է: