Ընթացիկ տարվա սեպտեմբերին Մինսկում բացվող «Էջմիածնի գանձերը» ցուցահանդեսը կարեւոր իրադարձություն է հայ-բելառուսական հարաբերություններում, մշակույթի ոլորտում: Այդ մասն Մինսկում Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Կողմերը պայմանավորվել են ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի անցկացման մասին, իսկ 2006թ.` Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերի: Զրուցակիցները նշել են, որ երկկողմ հարաբերությունները արդյունավետ են ընթանում նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ պաշտպանական ոլորտներում: Բելառուս կատարած այցի շրջանակներում Անդրանիկ Մարգարյանը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոն ու նրանց ուղեկցող պաշտոնական պատվիրակությունների անդամները մասնակցել են Հայաստանում արտադրվող ապրանքատեսականու ցուցահանդեսի բացմանը, ծանոթացել մեքենաշինության, հաստոցաշինության, փայտամշակման, թեթեւ ու սննդի արդյունաբերության ցուցանմուշներին:





