Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Թալվիթիեին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականությանը եւ, մասնավորապես, ԵՄ-Հայաստան համագործակցությանն առնչվող հարցեր: Բացի այդ, զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարները եւ Հայաստանում կատարվող օրենսդրական բարեփոխումները:





