AM
10 Նոյեմբեր 2012 - 05:21 AMT

«ՀԺ». Զարուհի Փոստանջյան. Տիգրան Ուրիխանյանը «թռավ»

«Հայկական ժամանակ»-ն իր այսօրվա համարում գրում է.«Երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Հարսնաքարի» դեպքի և Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» ներկայացրած նախագծին:

Նիստին ներկա 8 անդամների կողմ և դեմ ձայները հավասար կիսվել են: 9-րդը՝ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, քվեարկությունից առաջ լքել է դահլիճն ու այդպես էլ չի վերադարձել: «Ուրիխանյանը թռավ»,- բացականչել է հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը՝ ավելի ուշ լրագրողներին ասելով, որ Ուրիխանյանն իրեն խոստացել էր կողմ քվեարկել:Սա 1-ին դեպքը չէ. երբ որևէ հանձնաժողովի կարևոր քվեարկությունից առաջ ԲՀԿ անդամը «թռնում» է: Նույնկերպ էր վարվել էթիկայի հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչը Սամվել Ալեքսանյանի դեմ որոշում կայացնելու ժամանակ դուրս էր եկել և քվեարկությանը չէր մասնակցել»,- գրում է թերթը: