AM
10 Նոյեմբեր 2012 - 06:04 AMT

«Ժողովուրդ». Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուն նախկինում 2 անգամ դատապարտված է եղել

«Ժողովուրդ»–ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ավանի թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված, ՀԺԿ անդամ ԷդուարդՊետրոսյանն անցյալում 2 անգամ դատապարտված է եղել։

«Նոր Նորքի թաղապետարանի նախկին աշխատակից Պետրոսյանը մի անգամ դատապարտվել է խարդախության հոդվածով:Պատգամավորի թեկնածուն 2009թ.–ից ազատության մեջ է։ Զրուցեցինք ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանի հետ՝ պարզելու՝ արդյոք ՀԺԿ-ն սատարում է Պետրոսյանին։ «Կուսակցությունը չի պաշտպանում։ Նա քաղաքացիական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Բնականաբար, խարդախության համար դատապարտված մարդը ԱԺ-ում տեղ չպետք է ունենա»,–ասաց փոխնախագահը»,- գրում է թերթն ու հավելում, որ երեկ Նոր Նորքի նորանշանակ ղեկավար Արմեն Ուլիխանյանը եղել է վարչական շրջանի բոլոր մանկապարտեզներում և ցուցումներ տվել, որպեսզի ընտրեն Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանին։ Սակայն Ուլիխանյանը թերթին վստահեցրել է, որ այդ մասին չի խոսել: