AM
5 Մայիս 2005 - 05:37 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ 50 ՏԱՐԻՆԵՐԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Այսօր Երեւանի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում մեկնարկում է «Եվրոպայի խորհրդի Մշակութային ցուցահանդեսների 50 տարիները» խորագիրը կրող ցուցահանդեսը, հաղորդում է Հայաստանի ԵԽ ներկայացուցչությունը: Ցուցահանդեսը նվրրված է Եվրոպական մշակութային կոնվենցիայի 50-ամյակին – Եվրոպայի խորհրդի մշակութային ցուցահանդեսների 50 տարիներին եւ ներկայացնում է1954թ. ի վեր կազմակերպվող ԵԽ ցուցահանդեսների պատմությունը: Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանը մատնանշեց ցուցահանդեսի կարեւորությունը` մասնավորապես հաշվի առնելով, որ մայիսի 16-17-ը Վարշավայում կայանալիք ԵԽ գագաթաժողովի հիմնական խնդիրներից է Եվրոպայում մշակութային կամուրջների ստեղծումը եւ մշակութային երկխոսության խթանումը: