ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է երիտասարդների համաշխարհային օրը. «Սիրելի՛ երիտասարդներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Այն միավորում է աշխարհի երիտասարդությանը՝ կարևորելով նրանց դերը պետությունների ու հասարակությունների կյանքում:
Համոզված եմ, որ դուք, սիրելի երիտասարդներ, ձեր հետաքրքրությունների լայն շրջանակով, ավյունով, գիտելիքների պաշարով ու ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով կարող եք դառնալ ավելի հզոր Հայաստանի կառուցման մասնակիցներ` թե որպես նոր գաղափարներ առաջարկողներ, և թե որպես դրանք իրագործողներ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում երջանկություն, նորանոր թարմ գաղափարներ և անսպառ եռանդ ու կամք՝ դրանք իրագործելու համար»,-ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:





