Այսօր ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի մոտակայում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը Երևան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Ըստ նախնական տվյալների` կա մեկ զոհ և 10 տուժած: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:





