AM
10 Նոյեմբեր 2012 - 13:09 AMT

Նոր մանրամասներ Երևանից Ստամբուլ մեկնող ավտոբուսի վթարից. 23 ուղևոր է վիրավորվել

ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ Երևանից Ստամբուլ մեկնող ավտոբուսի վթարի վիավորների թիվը 23 է: Առայժմ հաղորդվում է մեկ զոհի մասին: Հիշեցնենք, որ այսօր ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի մոտակայում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը Երևան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: