AM
10 Նոյեմբեր 2012 - 13:20 AMT

Հայատանում ապրող եզդի երիտասարդների 90 տոկոսը 20 տարեկանից հետո լքում են երկիրը

Եզդի երիտասարդներին հարկավոր է, որ նրանք ունենան որոշակի արտոնություններ:

Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եզդիների ազգային միության խորհրդի անդամ Օմար Մամոյանը:

Ըստ նրա Հայատանում ապրող եզդի երիտասարդների 90 տոկոսը 20 տարեկանից հետո լքում են երկիրը և դա պայմանավորված է նրանով, որ վերջիններս չունեն որոշակի արտոնություններ այն բանի համար, որ իրենք ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են:

«Մենք չենք պահանջում նախարարի պաշտոն, մենք համեստ աշխատանք ենք ուզում»,- նշեց Օմար Մամոյանն ու ընդգծեց, որ կրթված եզդի երիտասարդները մեր երկրում քիչ չեն: Ըստ նրա այսօր, թե մշակույթի, թե սպոտի և թե այլ բնագավառներում կան եզդի երիտասարդներ, ինչպես նաև ՄԻՊ գրասնյակում կան եզդի երիտասարդ աշխատակիցներ: