Այսօր ժամը 14.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Բջնիի խճուղու մոտակայքում գտնվող կամրջի տակ՝ Հրազդան գետի մեջ, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են,որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել Արզական գյուղի բնակիչ` 1976 թ. ծնված Սերյոժա Թովմասյանի դին:





