AM
12 Նոյեմբեր 2012 - 15:21 AMT

Վարդան Սեդրակյանը ԲՀԿ-ին համարում է ՀՀԿ-ի «դուստր ձեռնարկություն». Տիգրան Ուրիխանյանն այս հայտարարությանը հեգնանքով է վերաբերում

Գալիք նախագահական ընտրություններում թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը ԲՀԿ-ին քաղաքական ուժ չի համարում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թեկնածուն կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ն ստեղծվեց այն ժամանակ, երբ շատ օլիգարխներ չկարողացան տեղավորվել ՀՀԿ-ի մեջ: «Ես ԲՀԿ-ին համարում եմ ՀՀԿ-ի «դուստր ձեռնարկություն»: Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ չէ և անտրամաբանական կլինի, եթե ԲՀԿ-ն ընտրություններին հանդես գա առանձին թեկնածուով»,- ասաց Վարդան Սեդրակյանը:

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էպոսագետ-թեկնածուի այս հայտարարությանը հեգնանքով է վերաբերում:

«Էպոսագետին խորհուրդ եմ տալիս մեր էպոսի ամենաակնառու կերպարների բարձր բարոյական օրինակը վերցնել որպես չափորոշիչ սեփական պահվածքի և արտահայտությունների համար»,- PanARMENIAN.Net-ի թղաթակցին ասաց Տիգրան Ուրիխանյանը: