AM
13 Նոյեմբեր 2012 - 05:48 AMT

«168 ժամ». Րաֆֆի Հովհաննիսյանն այլընտրանք է

Նախորդ ընտրություններում ունեինք առաջնորդի կարիք և առաջնորդելու կամ առաջնորդվելու` ցանկալի իշխանափոխության համար: «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը:

Ըստ նրա՝ այսօր առաջնորդի գործոնը թեև ժողովրդի ավտորիտար մտածողության մեջ նստած է, բայց քաղաքացիական հասարակության մասն այդ փոփոխությունները, իշխանափոխությունը չի կապում մեկ անձի հետ, մեկ «ազգափրկչի» հետ, այլ, իրոք, առաջադրվող անձը պետք է շրջանի կենտրոն հանդիսանա, այլ ոչ` ուղղահայացի գագաթ: «Հիմա, ըստ իս, Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնառաջադրվել է` երևի թե ունենալով հենց այդ պատկերացումը` իր շուրջ համախմբելու մտահոգ քաղաքացիների: Այս դեպքում Հովհաննիսյանի թեկնածությունը որակապես իրոք այլընտրանք է` հաշվի առնելով իր` հայաստանյան քաղաքական դաշտի մշակույթում ոչ մի կերպ չինտեգրվելը»,- թերթին ասել է Արմինե Ղազարյանը: