AM
13 Նոյեմբեր 2012 - 08:51 AMT

Արցախի հարցի կարգավորման թաքնված առաջարկ՝ ԱՄՆ-ից

Տարածաշրջանը թևակոխում է խիստ կարևոր տասնամյակ, և սա նման կլինի 100 տարի առաջ եղածին: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը գալիք տասնամյակը համարում է միկրոկայսրությունների տրոհման ժամանակաշրջան և Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրեց, որ հունիսին ԱՄՆ-ի գիտահետազոտական կենտրոններից մեկում սկսեց քննարկվել պարտադիր իրավարարության հարցը լուծելու սկզբունքը: Սա, ըստ քաղաքագետի, կարելի է համարել թաքնված արմատական առաջարկություններ Արցախի հարցում:

Առաջ քաշված պարտադիր իրավարարությունը հետևյալն է՝ մեծ ուժերը պետք է իրենք գտնեն հարցի լուծման իրենց համար ընդունելի տարբերակ և պարտադրեն կողմերին: Արա Պապյանը կողմ է այս մոտեցմանը, նա այս մասին արդեն բարձրաձայնել է:

Սակայն նա հիշեցնում է, որ նոր իրավարարության կարիք չկա: «Դա արդեն կատարվել է. 1920-ին Ազգերի լիգայի հատուկ որոշում կա, որն էլ ամրագրվել է Վիլսոնի իրավարար վճռի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակասաց նա:

Պապյանը հիշեցրեց, որ ըստ Վիլսոնի իրավարար վճռի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը ազգագրական տվյալների հիման վրա պիտի հաստավի: Այս դեպքում ոչ միայն ներկայիս Լեռնային Ղարաբաղն է Հայաստանի տարածք, այլև Դաշտային Ղարաբաղի մի զգալի մասը: Եվ սա ամրագրված է համապատասխան քարտեզով:

«Պիտի շատ ուշադիր լինենք և արձագանքենք, որովհետև եթե մեր տեսակետը չենք հայտնում, դա ԱՄՆ-ի կողմից ընկալվում է որպես բացարձակ ընդունելի և հետո, եթե մեզ ձեռնտու չէ, արդեն դժվար է կանգնեցնել ինչ-որ բան կամ շեղել: Մենք պետք է ուղղորդենք գործընթացը ծագման ժամանակ»,- ընդգծեց քաղաքագետը: