AM
10 Մայիս 2005 - 03:41 AMT

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենական պատերազմի վետերաններին եւ Արցախյան ազատամարտի հերոսներին Հաղթանակի ու խաղաղության օրվա առիթով` հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: «Կան տոներ, որոնց նշանակությունը ժամանակի մեջ չի փոխվում», – ասված է ուղերձում: «Շնորհիվ 60 տարի առաջ մեր պապերի ու հայրերի հերոսական պայքարով, անձնուրացությամբ ձեռք բերված հաղթանակի այսօր հնարավոր դարձավ Հայաստանի անկախ հանրապետություն ունենալ», – նշել է նա: Իչպես նշված է ուղերձում` մայիսը հայերիս համար միշտ եղել է պատմական ճակատամարտերի ու հաղթանակների ամիս, որոնց շարքին մեր օրերում ավելացավ Շուշիի ազատագրումը: «Եվ այսօր` գլուխ խոնարհելով պատերազմի բոլոր զոհերի հիշատակի առաջ, մեր պարտքն է հոգ տանել բոլոր նրանց, ովքեր անցնելով պատերազմների բովով, մեր կողքին են», – ասվում է շնորհավորական ուղերձում: