AM
10 Մայիս 2005 - 04:43 AMT

ԼԻԶ ԳՐԱՆԴԵ. «ՏԽՈՒՐ ԵՄ, ՈՐ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»

Մայիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Լիզ Գրանդեին` առաքելության ավարտի կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար – հետագա գործունեության մեջ հաջողություններ մաղթելով տիկին Գրանդեին` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը նրա ղեկավարությամբ արդյունավետ աշխատել է:
Տիկին Գրանդեն, համեմատական անցկացնելով իր աշխատած տարիների մեջ` նշեց, որ Հայաստանում ակնհայտ են դրական տեղաշարժերը, վերջին երկու տարում հատկապես մեծացել է խորհրդարանի դերն ու կշիռը` հասարակական կար-որություն ունեցող խնդիրների առաջադրման ու լուծման մեջ: Տիկին Գրանդեն պաշտոնավարելու է Կոնգոյում – իր խոսքերով` տխուր է, որ հեռանում է Հայաստանից: Նա համոզված է, որ իր հայ բարեկամների հետ կապերը պահպանելու է – իր հաջորդը -ս շարունակելու է համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը Ազգային ժողովի հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կար-որվեցին հասարակական խոցելի խմբերի` հաշմանդամների, փախստականների համար իրականացվող ծրագրերը, հատկապես ընդգծվեց Հայաստանի մարզերի կարիքների բավարարման ուղղված ծրագրերի իրականացումը, որոնց խնդիրները արդեն քանիցս բարձրացվել են խորհրդարանում: Նշվեց այդ աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը: