«Հրապարակ»-ը գրում է, որ մի քանի օրից Վարդենիսում սիբիրախտի առնչությամբ հայտարարված կարանտինը կվերացվի: Այս մասին թերթին տեղեկացրել են գյուղատնտեսության նախարարությունից. «Կրկնակի պատվաստումն արդեն ավարտվել է, պատվաստումից տասնչորս օր հետո կարանտինը պետք է հանել»:
«Իսկ մյուս մարզերում ինչո՞ւ կարանտին չի հայտարարվել` հարցրինք պատասխանատուներին: Վերջիններս կարծում են, որ դրա կարիքը չկա. «Վեց կով է ընդամենը անկում ունեցել, հետո էլ՝ մարդը մարդուց չի վարակվում, ինչպե՞ս կարող է ողջ հանրապետությունով մեկ տարածվել, պարզապես ստերեոտիպերն են գործում. ժողովրդի մեջ սիբիրախտը վատ է ընդունվում»: Փաստորեն, պետք է ողջ հանրապետությունը հիվանդանար, վարակն ամեն տուն մտներ, որ գյուղնախարարությունը կարանտին հայտարարեր ու համապատասխան միջոցներ ձեռնարկեր»,-եզրափակում է թերթը:





