Ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախաձեռնողականությունը և թիկնազորներին զինաթափելու գործողությունները դուր չեն եկել հայրենի որոշ օլիգարխների, և, ըստ «Ժամանակ» թերթի, վերջիններս հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ՝ հորդորելով Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան սատարման բանակցությունների ժամանակ բարձրացնել նաև ոստիկանապետ Վովա Գասպարյանի պաշտոնանկության հարցը։
«Փոխարենը նրանք խոստացել են սատարել Ծառուկյանին։ Որոշ տեղեկություններով, Ծառուկյանը, որն ինքը լարված է ոստիկանապետի հետ, ընդունել է առաջարկը, և այժմ այդ հարցը ևս Սարգսյան-Ծառուկյան բանակցությունների օրակարգում է»,- գրում է «Ժամանակը»։





