«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գովազդային ցուցանակները։
«Ըստ մեր տեղեկության, ընկերությունը չի վճարել մի քանի ամսվա տեղական տուրքի գումարը, ինչի պատճառով նաև տուգանվել է։ Սրա վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով մեր հարցմանը Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից պատասխանեցին. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի կողմից տեղադրված գովազդները ապամոնտաժվել են արտաքին գովազդի տեղադրման թույլտվության ժամկետի ավարտի պատճառով»», – գրում է թերթը:





