AM
14 Նոյեմբեր 2012 - 06:45 AMT

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում` նվիրված ՀՀ Զինված ուժերի կարգապահության հարցերին

Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերի, նրանց տեղակալների, առանձին ստորաբաժանումների ղեկավարների և զորամասերի հրամանատարների մասնակցությամբ խորհրդակցություն` նվիրված ՀՀ Զինված ուժերի կարգապահության, գաղափարադաստիարակչական և թիկունքային ապահովման որոշակի հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվության վարչությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, վեր են հանվել որոշակի թերություններ և ուղենշվել են հետագա ծրագրերը: ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ հանձնարարականներ է տվել ՀՀ Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման ուղղությամբ: