AM
11 Մայիս 2005 - 08:06 AMT

«ՍԵՊ ԽՐԵԼ» ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՉԻ ՍՏԱՑՎԻ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկնաբանել է Բաքվի «Իրական Ադրբեջան» թերթում տպագրված տեղեկատվությունն այն մասին, թե ռուսաստանյան հատուկ ծառայությունները մասնակից են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հայկական խորհրդարանի ահաբեկչությանը: Ռուսաստանի դիվանագիտական առաքելության մամուլի հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է, որ «Վերջին ժամանակներս մամուլում, այդ թվում նաեւ «Իրական Ադրբեջան» էլէկտրոնային թերթում, ի հայտ եկող» 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հայկական խորհրդարանում ողբերգական իրադարձություններին ռուսաստանյան հատուկ ծառայությունների մասնակցության մասին տարբեր տեսակի զրպարտությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ուշադրություն է հրավիրում հետեւյալին: Իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող նման տեսակի հերյուրանքները տարածում են այն անձինք, որոնք մեզ քաջ հայտնի են Ռուսաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ իրենց ատելությամբ, եւ հետապնդում են որոշակի պրովոկացիոն նպատակներ` ուղղված համաշխարհային հանրության աչքերում նոր Ռուսաստանի բացասական կերպարի ձեւավորմանը: Տվյալ դեպքում, չնայած բոլորին հայտնի հայկական արդարադատության որոշմանը` ահաբեկիչների խմբի եւ դրանց ղեկավար Նաիրի Հունանյանի նկատմամբ, դիտվում է ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ ստեղծված դարավոր բարեկամական հարաբերությունների վնասմանն ուղված եւ արդեն խափանման դատապարտված փորձ: Իր «տիրոջ» ցուցմունքով, հերթական մեղադրանքով է հանդես գալիս Մեծ Բրիտանիա փախած եւ ներկայումս ոչ անհայտ օլիգարխի հովանու տակ գտնվող Ռուսաստանի ԴԱԾ նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված ՌԴ գլխավոր դատախազությունում: Ցանկացած դեպքում Ա.Լիտվինենկոյի եւ նրա նմանների մոտ չի ստացվի «սեպ խրել» Ռուսաստնի եւ Հայաստանի եղբայրական հարաբերությունների, մեր երկու երկրների ժողովուրդների միջեւ: