Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում իր աշխատանքն ավարտող ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիզ Գրանդեին, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ թեեւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը միշտ էլ ակտիվ է աշխատել, սակայն անցած երկու տարում Լիզ Գրանդեի ղեկավարությամբ համագործակցությունն ավելի է աշխուժացել: Իր հերթին Լիզ Գրանդեն նշել է, որ Հայաստանը հետեւողական աշխատանքի շնորհիվ առավել բարենպաստ արդյունքների է հասել տարածաշրջանաի մյուս երկրների համեմատությամբ, եւ որ ինքը, թեպետ հեռվից, կշարունակի ուշադիր հետեւել հայաստանյան զարգացումներին:





