AM
15 Նոյեմբեր 2012 - 06:52 AMT

Թունավորման երկու դեպք դեղորայքի չարաշահումից

Նոյեմբերի 14-ին, ժամը 14.40-ին Երևանի Ռոստոմի 32 տան բնակիչ` 1975 թ. ծնված Կարեն Մխիթարյանը դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ վերջինս, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել:

Նախարարությունից հայտնում են նաև, որ նույն օրը, ժամը 20.50-ին Երևանի Ծերենցի 7 շենքի 50-րդ բնակարանի բնակչուհի` 1992 թ. ծնված Լուսինե Ավանեսյանը դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: