ՀՀ Ռուսաստանցի հայրենակիցների հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի հետ համատեղ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աջակցությամբ նախատեսում է միջազգային միջբուհական «Մենք կարդում, խոսում եւ երգում ենք ռուսերեն» մրցույթ-փառատոնի անցկացում: Մրցույթ-փառատոնը տեղի կունենա մայիսի 14-ին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում ֆաշիստական Գերմանիայի հանդեպ տարած հաղթանակի 60-ամյակի կապակցությամբ: Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցներ, Հայաստանի նախագահի տիկինը` Բելլա Քոչարյանը եւ այլ հասարակական եւ քաղաքական գործիչներ, հաղորդել են Համակարգող խորհրդում:





