AM
15 Նոյեմբեր 2012 - 10:02 AMT

Սևանի շրջակայքում կհիմնվի նոր անտառաշերտ

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 15-ի նիստում հաստատել է Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը, դրա կատարման ժամանակացույցը, նոր անտառաշերտի հիմնման տարածքների քարտեզ-սխեմաները, անտառտնկման միջոցառումների տեխնոլոգիական քարտերը, այդ միջոցառումների ծավալաթերթ-նախահաշիվը: