Այսօր ժամը 14.27-ին ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կամուրջ է փլուզվել: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով՝ կա 4 տուժած, որոնցից մեկին տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:





