AM
16 Նոյեմբեր 2012 - 05:37 AMT

«Հրապարակ». Արշալույս Փայտյանին հարցաքննել են…որպես վկա

«Հրապարակ»-ը գրում է, որ ՀՀ զինված ուժերում տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու գործի շրջանակում հարցաքննվել է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը:

«Թեև Փայտյանը մատակարարման, սպառազինության գծով տեղակալն էր և անմիջական պատասխանատվություն էր կրում նշված հանցագործության համար, սակայն հարցաքննվել է որպես վկա: Ակնհայտ է, որ իշխանությունը խնայում է նրան և բավարար է համարել պաշտոնանկության պատիժը:

Օրեր առաջ մեր թերթին տված հարցազրույցում բանակի խնդիրներով «սրտացավ ու մտահոգ» Սեյրան Օհանյանը ևս որպես լուրջ պատիժ համարեց նրան պաշտոնից զրկելը»,-գրում է թերթը: