«Ժառանգությունը» հույսը չի կորցնում, որ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնականով թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանը պատգամավոր կընտրվի։ «Ժառանգությունը» փորձում է այս հարցով բանակցել, պայմանավորվել ՀՀԿ-ի հետ։ Բանն այն է, որ ՀՀԿ թեկնածուն՝ Ռոբերտ Սարգսյանը, որ Տարոն Մարգարյանի աներորդին է, լիարժեք «դաբրո» չունի Սերժ Սարգսյանից։ Ամեն բան կախված է նախագահական ընտրությունների նախընտրական փուլի ընթացքից և Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքից։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:





