AM
16 Նոյեմբեր 2012 - 05:45 AMT

«Առավոտ». Շարմազանովը՝ Բագրատյանին. Պետք չի, մի ցխկվեք, դուք մեզ դեռ պետք եք

Երեկ ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթի ընթացքում խոսելով 2013-ի բյուջեի նախագծի աբսուրդների մասին՝ այն աստիճան բարկացավ Կենտրոնական բանկի, վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության գնահատականները տալիս, որ նյարդային բղավեց. «Մարդ քիչ ա մնում ցխկվի։ Չի կարելի մեզ վախեցնել իրենց փորի մկանների մուսկուլների չռչռոցով»։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կանխեց. «Պետք չի, մի ցխկվեք, դուք մեզ դեռ պետք եք»։ Այս մասին գրում է «Առավոտ»-ը: