«Առավոտ» օրաթերթը գրում է, որ երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանն ասել է, որ չի հիշում որևէ դեպք, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ լիներ մեծամասնական ընտրակարգին։
««Եթե ԲՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից խոսվում է ֆեոդալների մասին, ուրեմն թող իրենց աչքի գերանը տեսնեն: Այ, երբ որ Գյումրիում հայտարարվում է, որ մարդիկ 100 դոլար չունենալով` մտան քաղաքականության մեջ, իմ աչքի առաջ միանգամից գալիս է Ռոբերտ Քոչարյանը: Ու եթե Գագիկ Ծառուկյանը նրան նկատի ուներ, տեսնելուց ասելու եմ` թխի թող գա»,- գրում է թերթը։





