Արցախի մասին լսելը մեկ բան է, Արցախը տեսնելն ու արցախցիների հետ շփվելն՝ այլ: Բոլոր այն միջազգային կառույցները, քաղաքական գործիչները, որ լինում են Արցախում իրենց հետ տանում են Արցախի իրական պատկերը: Ըստ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի՝ սրանք շատ կարևոր են և Արցախը մեծ կարևորություն ունի Հայաստանի արտաքին հարաբերություններում: «Ամեն քայլ մեզ տանում է դեպի Արցախի հարցի լուծմանը: Քանի դեռ Արցախը բանակցային գործընթացում չկա, ռազամավարական մեծ նշանակություն կարող է ունենալ մշակութային համագործակցությունը Արցախի հետ: Եվ այն պետք է պատշաճ ներկայացվի դրսում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կարինե Աճեմյանը: Ըստ նրա՝ այս հարցը միակողմանի լուծվելու հնարավորություն չունի: Հայաստանը պետք է բոլոր դիվանագիտական օղղակներն ուղղի, որպեսզի հարցը շատ արագ գտնի իր լուծումը: Կարինե Աճեմյանը կարծում է, որ մեծ նշանակություն ունի նաև Ստեփանակերտի օդանավակայանի բացումը, որից հետո շատ դիվանագետներ կայցելեն Արցախ:





