Այս տարի աշխատանքի է տեղավորվել 15 անօթևան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերրի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում կա անօթևանների մեկ պետական կենտրոն, որը նախատեսված է 60 մարդու համար: Այն գտնվում է Հաղթանակ գյուղում: Բացի դրանից, Վարդաշենում կա մասնավոր կենտրոն, որը ստեղծել է դանիական մի ընկերություն: Մարդիկ 60 օր մնում են այնտեղ, և կենտրոնը փորձում է նրանց օգնել աշխատատեղ գտնելու, ընտանիքներ վերադարձնելու, փաստաթղթերի ձեռքբերման հարցում: Կեսոյանի խոսքով՝ պատահում է, որ անօթևանները կենտրոնում բնակություն են հասատում մի քանի անգամ: Յուրաքանչյուր անօթևանի համար օրական տրամադրում է 3070 դրամ, որից 1340-ը` սննդի համար:





