Սեւծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը նախօրեին հավատարմագրեր է հանձնել ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Թեդո Ջափարիձեին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո կողմերը մտքեր են փոխանակել ՍԾՏՀ գործունեության հիմնական ուղղությունների ու առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի ակտիվ մասնակցությունը նշված ծրագրերի իրագործմանը:





