Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի այսօրվա նիստին մասնակցել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը շնորհավորել է պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտներին և ուսանողներին բուհի հոբելյանի առթիվ. «Խորհրդային Հայաստանի դպրոցի հաջողությունները պայմանավորված էին Մանկավարժական համալսարանի պատրաստած ուսուցիչներով: 90-ամյա պատմության ողջ ընթացքում բուհը կրել է Հայաստանում կրթության ապահովման, մասսայականացման, կազմակերպման բարդ խնդիրը՝ նպաստելով այլ մարզերում ևս մանկավարժական բուհերի ստեղծմանը»,- Նախարարը վստահեցրեց՝ բուհն իր գործունեության շնորհիվ նախարարության կողմից մշտապես արժանանում է հատուկ ուշադրության:
Հանդիպման ավարտին նախարարը երկարամյա գործունեության համար բուհի մի շարք դասախոսների հանձնեց պատվոգրեր:





