Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2012 թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը բանակցել է չորս խմբակցությունների հետ և որոշել արտահերթ նիստ հրավիրել: Դրա համար անհրաժեշտ էր հավաքել 44 պատգամավորի ստորագրություն: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկի տակ ստորագրել են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ազատ դեմոկրատների» երկու պատգամավորները: Այսօր նրանց միացավ նաև «Ժառանգություն» խմբակցությունը։





