AM
13 Մայիս 2005 - 08:19 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽԽՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի զեկուցողներ Յեժի Յասկերնիային, Ժորժ Կոլոմբիեին եւ քարտուղար Բոնի Թեոֆիլովային, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ եւ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը: