Եվրախորհրդի խոսնակ Քեն Ֆիսեկը հայտարարել է, թե Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը «ամենայն հավանականությամբ» տեղի կունենա Վարշավայում` ԵԽ երրորդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղեկացնում է Associated Press-ը: Հանդիպման ընթացքում ակնկալվում է, որ կողմերը կփորձեն երկխոսություն հաստատել դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների միջեւ: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի վարչակազմում տեղյակ չեն Քոչարյան-Էրդողան հանդիպման մասին:





