Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի Վարշավայում ընթացող` Եվրոպայի Խորհրդի երրորդ Գագաթնաժողովի շրջանակներում: ՀՀ նախագահը կհանդիպի Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսին, Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիչին, Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլուն եւ Կիպրոսի նախագահ Թասոս Պապադոպուլոսին: Բացի այդ նախատեսվում է նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ Եվրոպական Հարեւանության Քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերրերո Վալդների հետ, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:





