Հայաստանում անչափահասների գործերով արդարադատության թույլ օղակն օրենսդրությունն է: Այն ուղղված է ոչ թե հանցանքը գործած անչափահասի սխալի ուղղմանը, այլ պատժին: Ընդ որում պատիժը հաճախ ոչ համարժեք է, այնընտրանքային պատիժն էլ՝ սահմանափակ (տուգանք, հանրայինաշխատանք,կալանք ազատազրկում): Սա նշված է «Աբովյան» ՔԿՀ-ում կատարված ուսումնասիրության արդյունքների մեջ: «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ցիրա Չանդույայի խոսքով՝ Հայաստանը այս համակարգում կարող է ունենանլ օրինկելի օրենսդրություն.«Ցանկացած քաղաքականության կարևոր մասն օրենսդրությունն է և շատ կարևոր է, որ այն համապատասխանի միջազգային չափանիշներին: Այս հարցում մենք ձեզ կօգնենք»,-ասաց նա: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանի խոսքով՝ անչափահասների դատավարությունների մեծ մասն անցնում է արագացված կարգով.«Ասում են մեղքդ ընդունի, քիչ կտանք,պայմանական կազատենք: Այդպես էլ անում են, բայց գլխավորը խնդիրը՝ պատճառները, չեն ուսումնասիրվում: Արդյունքում, եթե անչափահասի ընտանիքն ամուր չի լինում, հանցագործությունը կրկնվում է և այս անգամ արդեն նա ստիպված է լինում կրել նախորդ հանցագործության պատիժը ևս»,-ասաց Արման Դանիելյանը:
Վերլուծության արդյունքներով՝ Հայաստանում անչափահասների արդարադատության համակարգը ոչ միայն տարբերվում է ընդունված միջազգային չափանիշներից, այլև բացթողումներն են շատ: ՀՀ օրենսդրությունն անչափահասների արդարադատության վերաբերյալ սահմանափակ թվով դրույթներ է պարունակում: Առանձին օրենսդրական ակտ գոյություն չունի, գոյություն չունեն անչափահասներ գործով մասնագիտացված դատարաններ և դատավորներ: Դատախազության համակարգում ևս բացթողումներ կան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը անչափահասների հանցագործությունների կանխարգելման քաղաքականություն չունի, իսկ գոյություն ունեցող սոցիալական ծրագրերն աչքի չեն ընկնում արդյուանավետությամբ:





