AM
20 Նոյեմբեր 2012 - 05:57 AMT

«Հայկական ժամանակ». Վարորդներից շուրջ 2,9 միլիարդ դրամ է գանձվել

2011թ. դեկտեմբերից Հայաստանի տարածքում տեղադրված և գործարկված արագաչափ ու տեսագրող սարքերով երթևեկության կանոնները խախտելու համար մինչ օրս կայացվել է տուգանքի ավելի քան 373 հազար որոշում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Կայացված որոշումներով վարորդներից արդեն գանձվել է ավելի քան 2 միլիարդ 872 միլիոն դրամ: Այդ մասին երեկ մեր թղթակցի հարցումին ի պատասխան` հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Վերջինս պարզաբանել է, որ այս գումարի 30 տոկոսը կգնա ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին, իսկ 70 տոկոսը` ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու նպատակով կհատկացվի «Սեքյուրիթի Դրիմ» կազմակերպությանը: Վերջինս տեղադրում և սպասարկում է նշված արագաչափ ու տեսագրող սարքերը»,- գրում է թերթը։