AM
20 Նոյեմբեր 2012 - 11:53 AMT

Կանադայում ՀՀ դեսպանը և ICAO-ի գլխավոր քարտուղարը քննարկեցին քաղավիացիայի անվտանգության հարցեր

Նոյեմբերի 16-ին կայացավ Կանադայում ՀՀ դեսպան, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Եգանյանի հանդիպումը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) գլխավոր քարտուղար Ռեյմոնդ Բենջամինի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ և ՔԱՄԿ-ի փոխհարաբերությունները, առկա խնդիրներն ու անելիքները: Գոհունակությամբ նշվեց համագործակցության բարձր մակարդակը: ՀՀ մշտական ներկայացուցիչն ու գլխավոր քարտուղարը մանրամասնորեն անդրադարձան Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն առնչվող մի շարք հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: