BigBrain ընկերությունը ներկայացուցիչները, ովքեր Երևանի քաղաքապետարանին մեղադրում են իրենց գաղափարը գողանալու մեջ, հրավիրվել են «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ՝ պարզաբանելու տեղի ունեցածը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:
Սարգիս Մանուկյանը փոխանցեց, որ իրականում այդ գաղափարը ծնվել է այս տարվա սկզբին, երբ Մայքրոսոֆթ ընկերության հետ քննարկվում էր Microsoft Kinect սարքավորումը կիրառել այլ նախագծում:
«Անբավարար արդյունքի հետևանքով այդ ծրագիրը կյանքի չկոչվեց, փոխարենը առաջարկվեց Microsoft Kinect-ը կիրառել քաղաքային տնտեսության այլ որորտներում, օրինակ քարտեզային արտադեմով ինտերակտիվ տեղեկատվական հարթակում, ինչը կիրառվում է այլ երկրներում: Առաջ եկան ֆինանսավորման հարցեր:
Լոկատոր ընկերությունը, որը բավական ներդրում ունի Երևան քաղաքի 3D քարտեզի ստեղծման մեջ, առաջարկեց իր միջոցներով իրականացնել Microsoft Kinekt սարքավորման և Երևանի 3D քարտեզի կիրառմամբ տեղեկատվական հարթակի ստեղծումը: Առաջարկն ընդունվեց և կյանքի կոչվեց:
Ուզում եմ նշել որ քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է համագործակցության բոլորի հետ , ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Երևանն ավելի բարեկեցիկ դարձնելու գործում: Ավելորդ չեմ համարում տեղեկացնել որ Big Brain ընկերությունը երբևէ չի դիմել Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնին, որևէ տարացքում նմանատիպ համակարգ տեղադրոլու հարցում, այդուամենայինիվ մենք արդեն կապ ենք հաստատել նրանց հետ, և հրավիրել ենք , մեզ ներկայացնելու իրենց առաջարկը»,-ասաց նա:
PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում BigBrain-ի տնօրեն Լևոն Մանուկյանն ասաց, որ քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպելու են վաղն առավոտյան:
Հիշեցնենք, որ Հեքըթոն [ՅԱՆ] Երևան 2011 նորար գաղափարների և նախագծերի մրցույթի հաղթող BigBrain ՍՊԸ-ն մեղադրում է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնին նախագծի գողության մեջ:





