Հայաստանում քաղաքական ճահճին ավելացել է կուսակցությունների առաջացրած քաոսը. բոլորը բոլորի հետ բանակցում են, բայց հստակ օրակարգ չեն կարողանում ձևավորել: Այսօր լրագրղնրի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Եթե այսպես շարունկվի, կստացվի, որ Սերժ Սարգսյանը կհաղթի էպոսագետ Վարդան Սեդրակյանին: Իսկ ընդդիմադիր ուժերը, ովքեր գերհզոր ձայներ ունեին ժամանակին, հասկանում են, որ եթե դնեն իրենց թեկնածությունը և պարտվեն՝ կասեն, որ դա պայմանավորված էր իշխանության հետ»,- ասաց Արամ Կարապտյանը: Ըստ նրա՝ եթե ընդդիմությունը պարտվի, պետք է տանի հեղափոխական ճանպարհի, բայց դա էլ մի քիչ դժվար է պատկերցնել, մանավանդ ԲՀԿ-ի մասով: «Վերջին մեկ ամսվա ընթացքում Արևմուտքը Սերժ Սարգսյանին կարծես համոզել է, որ մրցակցային ընտրություններ են պետք»,- նկատեց նա:
Արամ Կարապետյանը նաև հայտնեց, որ լսել է, թե այն անձնագրերը, որոնք խորհրդարնական ընտրությունների ժամանակ իշխանությունը վերցրել է քաղաքացիներից՝ չեն վերդարձրել, որ նախագահական ընտրությունների ժամանակ օգտագործեն:





