Էրեբունի քրեակատարողական հիմնարկում նոյեմբորի 21-ին կայացած շախմատային միաժամանակյա պարտիային մասնակցեցին գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը:
Տեղեկատվական վարչության, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ, արդարադատության փոխգնտապետ Արայիկ Ստեփանյանը նշեց, որ դատապարտյալների համար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: «Նմանատիպ միջոցառումները շատ դրական ազդեցություն են ունենում: Սրանք օգնում են դատապարտյալներին վերաինտեգրվելու հասարակությանը, քանի որ նրանք այստեղ ժամանակավոր են ու կարևոր է նրանց ներառումը հասարակություն»,- ասաց Ստեփանյանը:
Ըստ փոխգնտապետի, բանտարկյալները ոգևորվում են նմանատիպ միջոցառումներից. «Նրանք գտնվում են փակ տարածքում ու շփումը մեծ նշանակություն ունի»:





