AM
22 Նոյեմբեր 2012 - 08:18 AMT

Հովհաննես Սահակյանը տապալված նիստի մասին.Ընդդիմության օրակարգն է ցաքուցրիվ

ԱԺ արտահերթ նիստ տեղի չունեցավ քվորումի պատճառով: ՀՀԿ-ն նախապես հայտարարել էր նիստին չմասնակցելու մասին, ներկայացրել էր նաև չմասնկցելու պատճառները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառալով երեկ տապալված ԱԺ արտահերթ նիստին:

Ըստ բանախոսի՝ընդդիմադիրները, ցաքուցրիվ օրակարգ ունենալով, ինչ-որ խնդիրներ են առաջնային դարձնում:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: