Ուժեղ, կայացած քաղաքական ուժերն իրենց մասնակցության, թեկնածուի առաջադրման մասին նախօրոք են հայտարարում: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի՝ սեփական թեկնածուով մասնակցելու հարցին: «ԲՀԿ-ն դեռևս որևէ կոնկրետ դիրքորոշում չի հայտնել նախագահական ընտրություններին մասնակցելու մասին»,- ասաց Հովհաննես Սահակյանը և ավելացրեց,- «իսկ ահա ՀՀԿ-ի համար գերխնդիրը ընտրություններում հաղթելը չէ, այլ արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը և մենք վստահ ենք մեր թեկնածուի հաղթանակի մեջ»: Անդրադառնալով նախագահական ընտրություննրում ընդդիմության` միասնական թկնածուով հանդես գալու հարցին, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ընդհանուր թեկնածուի մասին խոսք լինել չի կարող: «Այդպիսի հայտարարություններ միասնական շտաբի ժամանակ ևս եղել են, որոնք հետո վերածեցին բուտերբրոդային քննարկումների»,- ասաց նա:





