AM
22 Նոյեմբեր 2012 - 09:28 AMT

Ստյոպա Սաֆարյան. Բոլորը համոզում են դիմացինին, որ միասնական թեկնածուն իրենց թեկնածուն է

Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմության՝ միասնական թեկնածուով հանդես գալը «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ոչ բացառում, ոչ էլ հաստատում է: Այս մասին ասաց Ստյոպա Սաֆարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Նկատելի է, որ առայժմ յուրաքանչյուրը փորձում է իր թեկնածուին դարձնել միասնական թեկնածու, դեռևս տեսանելի չէ՝ արդյոք իրենց առաջնորդի թեկնածու չլինելու դեպքում հնարավոր են փոխզիջումներ՝մյուս կուսակցության թեկնածուին սատարելու տեսքով: Ավելի շատ նկատելի է, որ յուրաքանչյուրը փորձում է համոզել դիմացինին, որ միասնական թեկնածուն կարող է լինել իրենց թեկնածուն։ Թե ինչով կավարտվի սա, կտեսնենք»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, որ միասնական թեկնածուվ հանդես գալն ունի դրական կողմեր: