Որքան էլ հայտարարում են, թե ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական քննարկումները բեմականացում է՝ տեսանելի է, որ ՀՀԿ-ն դրան չի նայում որպես բեմականացման ականատես: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով այն տեսակետին, թե ԲՀԿ-ի ծավալված քաղաքական կոնսուլտացիաները բեմականացում են: Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ խոշոր հաշվով ամեն ինչ կարելի է բեմականացում համարել, բայց պետք չէ դրանցից դուրս դնել սեփական բեմականացումները. «Եթե դա լուրջ պրոցես չէ, ապա այդ դեպքում ինչո՞ւ է անհանսգատությունը լուրջ: Եթե անլուրջ է, վերաբերմունքն էլ անլուրջ պետք է լինի»,- ասաց նա:





