AM
22 Նոյեմբեր 2012 - 11:09 AMT

Մշակվել են քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու կանոնները

ՀՀ գլխավոր դատախազությունը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել են քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու կանոններ՝ նպատակ ունենալով կանոնակարգելու քրեական դատավարության վերաբերյալ ՀՀ դատախազության կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականությունը, մշակել պաշտոնական մամուլի հաղորդագրություններին ուղղված պահանջները՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները:

Նկատի ունենալով, որ Կոնվենցիայի 6-րդ, 8-րդ և 10-րդ հոդվածներով, ՀՀ Սահմանադրության 21-րդ, 23-րդ և 27-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները ոչ իրավաչափ գործունեության արդյունքում հնարավոր է բախվեն, kանոններով փորձ է արվել սահմանել իրավական չափորոշիչներ՝ նպատակ ունենալով ապահովել մարդու իրավունքների հավասարակշռված պահպանումը քրեական դատավարության վերաբերյալ հաղորդագրություններ տարածելիս:

Կանոնները պետք է հաստատվեն ՀՀ գլխավոր դատախազի կողմից։